Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 
  • Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ... էս ի՜նչ լավ տուն ու տեղ ես դրել,  Փիրուզա ջան, բարով-խերով վայելենք

    Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ... էս ի՜նչ լավ տուն ու տեղ ես դրել, Փիրուզա ջան, բարով-խերով վայելենք

    02.07.2013| 03:12
    «Թու-թու-թու»-ից հետո երկու բառ չգրեցի։ Դե, ասում են` արի ճմկթեմ։ Պարկեշտության հետ կապ չունի, ժողովրդական միտք-մտածողություն է։ Արժե խմբագրության աշխատակիցներով, հեղինակներով, ընթերցողներով իրար շնորհավորել, ուրախ սրտով նայել հենց թերթի աչքերին ու... Ախր, տուն-օջախ-երկիր քանդելու, հոգի-սիրտ մաշելու մեր հեշտ ժամանակներում շատ է դժվարացել ստեղծելը, արարելը, պահպանելը, հենց պաշտպանելը։
  • Դավաճանելով  «հեղափոխության իդեալներին»

    Դավաճանելով «հեղափոխության իդեալներին»

    28.06.2013| 13:08
    Ներքաղաքական զարգացումների կարևորագույն դրվագներից մեկը ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կազմալուծումն ու ՀԱԿԿ կուսակցության ձևավորումն էր, որը կատարվեց ՀՀՇ-ն կազմալուծելու ճանապարհով: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել, և առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ռեբրենդինգի է ենթարկել ՀՀՇ-ն, քանզի հասկանում է, որ կուսակցությունը սպառել է իրեն, և ՀՀՇ-ի առանցքի շուրջ ստեղծված ՀԱԿ-ը պետք է նոր ձևաչափով մասնակցի քաղաքական գործընթացներին:
  • Կոնֆեդերացիայի «կոնֆետները» (հոտած գուլպաների և նեխած հավկիթների մասին)

    Կոնֆեդերացիայի «կոնֆետները» (հոտած գուլպաների և նեխած հավկիթների մասին)

    28.06.2013| 11:18
    Աքաղաղը «բառաչում» է, երբ նախիրն է ծուղրուղու կանչում, սա հնարավո՞ր բան է։ Իսկ ինչու չէ, հատկապես երբ ծանոթանում ես այն ամենի հետ, ինչը կատարվել է կոնֆեդերացիայում։ Ծուղրուղո՜ւ, համա թե բաներ են կատարվել Հանրապետության հրապարակի այս գեղաշեն շենքում, ուր տարիներ շարունակ հանգրվանել էր հոգեշահ մի հիմնարկ` Հայաստանի արհմիությունը։ Բայց արի ու տես, որ երկրի անկախացումը չար կատակ խաղաց արհմիությունների գլխին, հոգեշահությունը փոխարինվեց հոգեառությամբ։
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում

    21.06.2013| 11:52
    1921 թ. օգոստոսի 26-ին Բոմբեյից Պորտ Սուդան նավահանգիստ հասավ Anchor Line շոգենավը: Մի քանի հայերի բուռն բողոքներից հետո, ի վերջո, պատգարակով, կիսամեռ վիճակում դուրս բերեցին մի մարդու, որը նավի վրա վարակվել էր տենդով ու 10 օր անխնամ վիճակում ջերմել: Նրան, թողնելով իր հիվանդ ծնողներին, ուղեկցում էր թավրիզցի Օննիկ Տեյիրմենճյանը: Հիվանդին հասցրին բուժարան, մերկացրին, ոտքից գլուխ պատեցին սառույցներով, բայց ոչինչ չօգնեց: Աչքերը փակելուց առաջ մահամերձը Օ. Տեյիրմենճյանին մի կերպ հասկացրեց, որ պահի-պահպանի երկու կապոց ձեռագրերը, փաստաթղթերն ու նամակները: Այդպես իր երկրային ուղին ավարտեց հայ հասարակական-քաղաքական մտքի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԲԱԽՇԻ ԶԱՔԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՅԱՆԸ:
  • Երկրի օրենքը` երկրի դեմ (տրագիֆարս կառավարական տանը)

    Երկրի օրենքը` երկրի դեմ (տրագիֆարս կառավարական տանը)

    21.06.2013| 11:46
    Հրեական ծագումով գերմանացի հանճար Հայնե Հայնրիխը Գյոթինգեն համալսարանական քաղաքի մասին ասել է. «Գյոթինգենի բնակիչները բաղկացած են պրոֆեսորներից, ուսանողներից, ֆիլիստերներից և անասուններից։ Դրանից նշանավորը անասունների դասն է»։ Ես անտեղյակ եմ, թե ինչն է նման խարազանման պատճառը, սակայն գիտեմ, թե ովքեր են ֆիլիստերները, դրանք են` սուտ ճգնավորները, փարիսեցիներն ու քաղքենիները։
  • Ազգային  գաղափարը որպես օբյեկտիվ անհրաժեշտություն

    Ազգային գաղափարը որպես օբյեկտիվ անհրաժեշտություն

    21.06.2013| 00:58
    Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
  • Իմ «ես»-ը հոգնակի է

    Իմ «ես»-ը հոգնակի է

    21.06.2013| 00:42
    Խողովակագործի այցելությունները ձգվեցին սպասվածից երկար: Կինն իր ողջ առօրյան, գիտակցությունը, երբեմն նաև գիշերային քունը պայմանավորում էր այդ այցելություններով. ուրիշ բան նրան չէր զբաղեցնում վերջին շաբաթվա ընթացքում:
  • Որպես ծնող պատասխանատվություն պիտի  կրե՞նք մեր փուչ «զավակների» համար

    Որպես ծնող պատասխանատվություն պիտի կրե՞նք մեր փուչ «զավակների» համար

    18.06.2013| 00:18
    Շատ օգտագործվելուց բառերը նույնպես կարող են մաշվել և դեղահաբերի նման վնասակար ազդեցություն ունենալ: Օրինակ, իշխանությունները շատ օգտագործեցին «հանդուրժողականություն» բառը, վերջում իրենք դարձան անհանդուրժող: «Կազմաքանդել» բառն այնքան հաճախ օգտագործեցին ընդդիմադիրները, որ վերջում իրենց շարքերը կազմաքանդվեցին:
  • Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)

    Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)

    14.06.2013| 11:54
    «Հռչակավոր Լիցկային անգութ շանսատակման հանձնված «Սյունիք» ՍՊԸ-ում, ինչպես գիտեք, գնդակահարվեց բանակի գնդապետը։ Այս նախանձախնդիր «սխրանքով» Լիցկան յուր ախպերական թաթը մեկնեց ընդամենը մայոր խորտակած Նեմեցին։ Այսպիսով, անիրավական կարգն ու սահմանադրական սամումը մեր նորանկախ պետությունում բնավ վտանգված չեն»։ ՇԴ-ն նաև վստահեցնում է, որ «սպասվում են նոր ձեռքսեղմումներ։ Այսպես, միանգամայն հնարավոր է, որ վասն հայրենյաց մարտնչած ու դրա դիմաց եղ ու բրինձ մռնչացող նախկին ազատամարտիկները քավության բուժարար նպատակով հայտնվեն Սոմալիի քաղաքամայր Մոգադիշոյի սոցապծառայության բարեգութական ճաշարանում` անկոչ հյուրի կարգավիճակով»։
  • Չուղարկված նամակ մամոնայի  հայ զավակներին

    Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

    14.06.2013| 11:51
    Աշխարհի ոչ մի երկրում և ոչ մի ժամանակ դրամատերերին, հարուստ մարդկանց չեն սիրել: Որովհետև աղքատների ու կիսաղքատների մեծամասնությունը համարել ու համարում է, որ զորեղ, հաճախ իրեն կառավարող հարուստների փոքրամասնությունն անարդարությամբ, իր հաշվին է ունևորություն ձեռք բերել: